«Յուվենտուսի» կիսապաշտպան Արտուրո Վիադալին գնելու «Յունայթեդի» շանսերը մեծամասամբ կախված են նրանից, թե արդյոք Ա Սերիայի չեմպիոնին կհաջողվի իր աստղին փոխարինող գտնել:
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, «Յուվենտուսը» պատրաստ է բաց թողնել 27-ամյա Վիդալին, ում համար «կարմիր սատանաները» ստիպված կլինեն վճարել 30 մլն ֆունտ:
«Յուվենտուսը» որոշել է 20 մլն ֆունտ առաջարկել «Տոտտենհեմին» Պաուլինյոյի համար, ով Թուրինում կփոխարինի Վիդալին: Ավելացնենք, որ լոնդոնցիները Պաուլինյոյին անցած ամառ գնել են 17 մլն ֆունտով: