«Յուվենտուսը» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեայի ծառայություններով :
Դե Խեայի պայմանագրի ժամկետը լրանում է այս մրցաշրջանի վերջում, և «Յունայթեդը» վստահ չէ, որ կօգտագործի աշխարհի ամենաբարձր վարձատրվող դարպասապահի հետ պայմանագիրը 12 ամսով երկարաձգելու իր տարբերակը:
Մամուլն արդեն ենթադրում է, որ «կարմիր սատանաները» կարող են Դե Խեային փոխարինել «Էվերթոնից» Ջորդան Փիքֆորդի, «Ասթոն Վիլայից» Էմիլիանո Մարտինեսի կամ «Ատլետիկոյի» Յան Օբլակի հետ:
Եթե հաջորդ ամառ պարզվի, որ Դե Խեան ազատ գործակալ է, «Յուվենտուսը» հաճույքով կբերի Դավիդին, ով «Օլդ Թրաֆորդում» շաբաթական ավելի քան 300 հազար ֆունտ է ստանում:
Այսպիսով, 31-ամյա իսպանացին «Յուվենտուսի» դարպասներում կարող է փոխարինել Վոյցեխ Շեսնիին, ում պայմանագրի ավարտին կմնա ընդամենը մեկ տարի այս մրցաշրջանի ավարտից հետո, հայտնում է Calciomercato-ն։