«Յուվենտուսը» Էդին Ջեկոյին գնելու համար բանակցություններ է սկսել «Մանչեսթեր Սիթիի» հետ:
Սպասում է, որ ամռանը «քաղաքայինները» մեծ փոփոխություն կկատարեն կազմում: Ջեկոն այն ֆուտբոլիստներից է, ով չարդարացրեց սպասելիքները:
29-ամյա բոսնիացին լավագույն կերպով չանցկացրեց այս մրցաշրջանը, և հունվար Վիլֆրիդ Բոնիին գնելուց հետո «Սիթին» լրջորեն մտածում է Էդինից ազատվելու մասին:
Calciomerato-ի տեղեկություններով, «Յուվենտուսն» արդեն բանակցություններ է սկսել «քաղաքայինների» հետ: Սպասվում է, որ Մասիմիլիանո Ալեգրիի թիմում Ջեկոն կփոխարինի Ֆերնանդո Լյորենտեին: