«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է հրաժարվել կիսապաշտպան Պոլ Պոգբայի նկատմամբ ունեցած հետաքրքրությունից, այն բանից հետո, երբ «Յուվենտուսն» իր ֆուտբոլիստի համար պահանջեց 60 մլն ֆունտ:
Ընդամենը երկու տարի առաջ Պոգբան խաղաժամանակ չստանալով «Օլդ Թրաֆորդում»՝ ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով լքեց «Յունայթեդը» և ուղևորվեց Թուրին: Իտալիայի չեմպիոնների հետ Պոլը դարձավ իրական աստղ:
Այժմ 21-ամյա Պոգբան համարվում է եվրոպական թոփ ակումբների ամենացանկալի ֆուտբոլիստներից մեկը: Ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը:
Սակայն, ինչպես հաղորդում է The Guardian-ը, «Յուվենտուսը» Պոլից կհրաժարվի միայն աստղաբաշխական գումարի դեմքում (60 մլն ֆունտ): Իսկ դա նշանակում է, որ «կարմիր սատանաներն» իրենց ուշադրությունն կուղղեն տրանսֆերային մյուս նպատակներին: