Ինչպես հաղորդում է Daily Star-ը, «Յուվենտուսն» իր 27-ամյա կիսապաշտպան Արտուրո Վիդալի համար «Մանչեսթեր Յունայթեդից» 62 մլն ֆունտ է պահանջել:
Վիդալի համար արված հարցմանն ի պատասխան Ա Սերիայի չեմպիոնը «կարմիր սատանաներից» պահանջել է 50 մլն ֆունտ և պորտուգալացի վինգեր Լուիշ Նանիին, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 12 մլն ֆունտ:
Նանին վաղուց է համարվում «Յուվենտուսի» տրանսֆերային նպատակը: Նանիին և Պատրիս Էվրային գնելու «Յուվենտուսի» ցանկությունը կարող է օգնել, որ «Յունայթեդը» ստանա Վիդալին: Չիլիի հավաքականի ֆուտբոլիստին որպես այլընտրանք «Յունայթեդը» տեսնում է Վիլյամ Կարվալյոյին՝ «Սպորտինգից»: