Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հայտնել է, որ ժամանակին կարող էր տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ»:
-Ինչպես ցանկացած ֆուտբոլիստ, այնպես էլ ես, դեմ չեմ լինի ուժերս փորձել եվրոպական գրանդ ակումբերից մեկում, օրինակ Լոնդոնի «Արսենալում» կամ Մադրիդի «Ռեալում»: «Արսենալ» տեղափոխվելու հնարավորություն ունեի: Ես 15 տարեկան էի, երբ ինձնով հետաքրքրվում էր «Արսենալը»: Սակայն որոշակի խնդիրներ առաջացան և ես չկարողացա մեկնել Անգլիա:
Խոստովանում եմ, որ այդ ամենն ապրելը շատ ծանր էր: Սակայն ամեն ինչ անցավ և ես շարունակեցի մարզվել և աշխատել ինձ վրա,- Երևան շաբաթաթերթին տված հարցազրույցում ասել է Յուրա Մովսիսյանը: