«Ռեդինգի» նոր գլխավոր մարզիչ Նայջել Էդկինսը հայտնել է, որ կփորձի պահպանել տեղը Պրեմիեր Լիգայում:
-«Սաութհեմպտոնից» հեռանալուց հետո ես ոչ մի մեկնաբանություն չեմ արել: Հետևաբար այժմ կցանկանայի շնորհակալություն հայտնել այդ թիմի բոլոր ներկայացուցիչներին, այդ թվում երկրպագուներին և խաղացողներին: Հիանալի ժամանակ էր, սակայն հիմա ժամանակն է առաջ շարժվել:
Երջանիկ եմ, որ հնարավորություն է ընձեռնվել գլխավորել «Ռեդինգը»: Իսկապես տպավորված եմ, թե ինչպես են այստեղ ընթանում գործերը, չնայած միշտ էլ իմացել եմ, թե ինչ մակարդակի վրա է այս թիմը:
Մենք կփորձենք անել ամեն ինչ, որպեսզի մնանք Պրեմիեր Լիգայում և հաջորդ մրցաշրջանում: Մեր նպատակին հասնելու համար պետք է միասնական լինենք:
Նման իրավիճակում պետք է առաջ շարժվենք աստիճանաբար, խաղից խաղ: Առաջիկայում մենք պետք է դիմակայենք «Արսենալին»,- հայտնել է Էդկինսը: