Լոնդոնյան «Արսենալը» պատրաստ է 20 մլն ֆունտով գնել պորտուգալացի կիսապաշտպան Նանիին:
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստը ոչ մի կերպ համաձայնության չի գալիս ակումբի ղեկավարության հետ նոր պայմանագրի համար: Նանին «մանկունյացիներից» պահանջում է շաբաթական 130 հազար ֆունտ ներկայիս 90 հազարի փոխարեն: Սակայն «Յունայթեդը» մերժում է այս պայմանը, և ամենայն հավանականությամբ ֆուտբոլիստը հունվարին կհեռանա Մանչեսթերից: Նանիի տրամսֆերային արժեքը 14 մլն ֆունտից բարձր կլինի:
«Արսենալը» պատրաստ է նման շռայլություն թույլ տալ, քանի որ ակումբի երկրպագուներն ու ղեկավարությունը Վենգերից պահանջում են բարձրակարգ ֆուտբոլիստներ:
Նշենք, որ Նաննիի ծառայություններով հետաքրքրված են «Զենիթն» ու «ՊՍԺ»-ն սակայն պորտուգալացին չի ցանկանում լքել Անգլիան: Լուրեր կան, որ լոնդոնյան «Չելսին» նույնպես կփորձի ձեռք բերել «Յունայթեդի» 26-ամյա կիսապաշտպանին: