«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր պորտուգալացի Լուիշ Նանին երեկ ավտովթարի մասնակից է դարձել: Նանին հարվածել է ոստիկանական մեքենային:
Ինչպես հաղորդում է BBC-ն, այդ պատահարը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան Մանչեսթեր քաղաքի արվարձանում: Ծառայողական պարտականություններ կատարող ոստիկանական մեքենան բախվել է Նանիի Bentley Continental մեքենային:
Աղբյուրի հաղորդմամբ ոչ-ոք չի տուժել: Վնասվել են միայն մեքենաները: Մինչև գործի քննության ավարտը 26-ամյա պորտուգալացուց վերցրել են վարորդական իրավունքը: