«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Լուիշ Նանին 5 տարով երկարաձգել է պայմանագիրը «մանկունյանցիների» հետ:
Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը «կարմիր սատանաների» հետ է 2007թ-ից և այդ ընթացքում չորս անգամ դարձել է Պրեմիեր Լիգայի չեմպիոն, երկու անգամ՝ Լիգայի գավաթակիր և մեկ անգամ Չեմպիոնների լիգայի հաղթող:
Վերջին երկու մրցաշրջաններն այնքան էլ հաջող չստացվեցին Նանիի համար և անգամ խոսվում էր «Յունայթեդից» հեռանալու մասին: Սակայն մանչեսթերյան ակումբի նոր մարզիչ Դևիդ Մոյեսը չի պատրաստվում բաժանվել փորձառու կիսապաշտպանից:
-Ես ուրախ եմ, որ Նանին մեզ հետ կլինի նաև առաջիկա 5 տարում: Նա իր 26 տարեկան հասակում տիրապետում է մեծ վարպետության,- ասել է Մոյեսը: