«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Լուիշ Նանին հայտնել է, որ մտածում է այս ամռանը ակումբը փոխելու մասին:
Նանին նախորդ աշնանն էր երկարաձգել պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ, սակայն 27-ամյա պորտուգալացու խաղում առաջընթաց չկա:
Լուրերի համաձայն, Նանիի ծառայություններով հետաքրքրված են «Ինտերը», «Յուվենտուսը» և «Բենֆիկան»: Եվ Նանին պատրաստ է լքել «Օլդ Թրաֆորդը»:
-Ես «Յունայթեդի» ֆուտբոլիստ եմ, սակայն իմ ծառայություններով հետաքրքրվողներ կան: Ես գնահատում եմ այդ հետաքրքրությունները և կորոշեմ, թե որն է ինձ համար ավելի ընդունելի: Առայժմ ես որոշում չեմ ընդունել,- ասել է Նանին: A Bola