«Նապոլին» և «Քուինս Պարկ Ռեյնջերսը» համաձայնության են եկել Ժուլիո Սեզարի վարձակալության համար: Իտալական ակումբը Սեզարին որոշում ընդունելու համար 24 ժամ է տվել:
«Նապոլիին» դեռ չի հաջողվում համաձայնության գալ ֆուտբոլիստի անձնական պայմանագրի հարցում: Հայտնի է, որ Ռաֆայել Բենիտեսի թիմը բրազիլիացուն բարձր աշխատավարձ է առաջարկել և այժմ սպասում է պատասխանին:
Հիշեցնենք, որ Սեզարը «ՔՊՌ» է տեղափոխվել անցած տարի: Նախորդ մրցաշրջանի արդյունքնում «ռեյնջերները» լքեցին Պրեմիեր Լիգան և տեղափոխվեցին Չեմպիոնշիփ: