«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Սամիր Նասրին վնասվածքի պատճառով չի կարողանա օգնել իր թիմին առաջիկա խաղերում:
Ֆրանսիացին վնասվածքը ստացել է շաբաթ օրը, «Նյուքասլի» դեմ խաղում, որը նրա համար լավագույն խաղերից էր ընթացիկ մրցաշրջանում: Սպասվում է, որ Նասրին բաց կթողնի մոտ երկու շաբաթ: Հետևաբար նա չի կորողանա մասնակցել «Ռեդինգի», «Սանդերլենդի» և «Նորվիչի» հետ խաղերին:
Սա մեծ կորուստ է «Սիթիի» համար, քանի որ նրա բացակայությունը համընկնում է «Boxing Day» շրջանի հետ, բացի դա «Սիթիում» շատ են վնասվածք ստացած ֆուտբոլիստները: