«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Քևին Դե Բրույնեն կարծում է, որ իր թիմակիցը կարող է այնպիսի գոլեր խփել, ինչպիսին խփել են Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն:
22 ամյա Հոլանդը հիանալի սկսեց իր կարիերան «Սիթիում»՝ 19 մեկնարկային խաղում խփելով 24 գոլ:
Դե Բրույնեի կարծիքով՝ Էրլինգը կարող է դառնալ համաշխարհային ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկուներից մեկը, եթե պահպանի այս տեմպը։
«Նա արդեն մոտ 200 գոլ է խփել, այնպես որ կարող է հասնել 600, 700 կամ 800-ի, եթե պահպանի մարզավիճակը և անի այն, ինչ անում է: Էրլինգը բարձրակարգ հարձակվող է»,- Դե Բրույնեի խոսքերն է մեջբերում Daily Mail.