«Նոթինգհեմ Ֆորեստի» պաշտպան Նեկո Ուիլլիամսի համար այս մրցաշրջանը ավարտված է:
Ծնոտի կոտրվածքը Ուիլլիամսը ստացավ իր թիմակից Բրենան Ջոնսոնի հետ բախման ժամանակ անցած չորեքշաբթի՝ Պրեմիեր լիգայի «Բրայթոնի» դեմ խաղում:
Մարզադաշտից Նեկոն անմիջապես ուղևորվել է հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշել են կոտրվածք։ 22 ամյա ուելսցին արդեն վիրահատվել է և այս մրցաշրջանի մնացած հատվածում չի խաղա, հայտնում է BBC-ն։
Բացի այդ, Ուիլլիամսը «Լիվերպուլի» ակադեմիայի սան է: Նեկոն անցած ամառ է միացել «անտառապահներին»՝ մասնակցելով իր թիմի անցկացրած 33 խաղերից 31-ին՝ ԱՊԼ-ի շրջանակներում։