«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Նեմանյա Վիդիչը պատրաստ է իր թիմին օգնել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում «Ռեալ Սոսեյդադի» դեմ խաղում, որը տեղի կունենա «Օլդ Թրաֆորդում»:
Սերբ պաշտպանը Պրեմիեր Լիգայում «Սանդերլենդի» դեմ խաղում վնասել էր ոտքը: Նեմանյան բաց թողեց «Սաութհեմպտոնի» դեմ խաղը, և անգամ մարզումներին չմասնակցեց:
Այժմ, ինչպես հաղորդում է Manchester Evening News-ը, Վիդիչը լուծել է իր առողջական խնդիրները և կարող է մասնակցել «Յունայթեդի» առաջիկա հանդիպմանը: