«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Նեմանյա Վիդիչը պատմել է ծնկի վնասվածքից ապաքինվելու մասին:
-Այժմ մենք խիտ խաղային ժամանակացույց ունենք: Խաղերը լինում են չորեքշաբթի և շաբաթ օրերին: Հետևաբար երբեմն պետք է մտածեմ՝ արդյոք յուրաքանչյուր խաղին մասնակցելն ինձ չի վնասի:
Յուրաքանչյուր խաղից հետո ինձ ավելի ու ավելի լավ եմ զգում, և սա հիանալի նշան է: Առաջին երկու-երեք ամիսներին պետք է զգույշ լինել ծնկի հետ: Հետո ամեն ինչ կարգին կլինի,- ասել է Վիդիչը: