«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ երկար ընդմիջումից հետո դանիացի հարձակվող Նիկլաս Բենդտներին դաշտում կտեսնենք հաջորդ չորեքշաթբի օրը կայանալիք «Վեստ Բրոմվիչի» դեմ խաղում:
Ամառվա ընթացքում Վենգերն այդպես էլ չկարողացավ ուժեղացնել հարձակման գիծը և ստիպված եղավ թիմ վերադարձնել Նիկլաս Բենդտներին:
Ակնհայտ է, որ «զինագործների» հիմնական հարձակվող Օլիվյե Ժիրուին հանգստանալ է պետք, և Բենդտները Լիգայի գավաթի խաղում կփոխարինի ֆրանսիացուն:
-Իհարկե, «Վեստ Բրոմվիչի» դեմ խաղում ես նրան հնարավորություն կտամ: Եթե անկեղծ, ապա նա պետք է հեռանար ակումբից, սակայն արդյունքում մնաց: Իսկ եթե մնացել է, ապա պետք է նրան մյուս ֆուտբոլիստների պես դիտարկել որպես լիարժեք խաղացող: Եթե նա ավելի արժանի լինի, քան Ժիրուն, ապա նա կխաղա Ժիրուի փոխարեն: Ամեն ինչ շատ պարզ է,- Վենգերի խոսքերն է մեջբերում The Guardian-ը: