Դանիացի հարձակվող Նիկլաս Բենդտները հերթական անգամ ցանկություն է հայտնել լքել «Արսենալը»:
Անցած շաբաթ Բենդտներն իր դժգոհությունը հայտնեց այն բանից, որ «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ամռանը թույլ չտվեց հեռանալ «Էմիրեյթսից»:
25-ամյա հարձակվողը չի սպասում երկրորդ հնարավորության և չի պատրաստվում որևէ բան ապացուցել: Նրա մտքերը կապված են միայն հեռանալու հետ:
-Ես ուզում եմ հեռանալ «Արսենալից»: Ֆինանսական կողմն այստեղ շատ փոքր դեր ունի: Ես ֆուտբոլ եմ խաղում, քանի որ սիրում եմ այս սպորտը,- Բենդտների խոսքերն է մեջբերում Goal-ը: