«Նյուքասլի» դարպասապահ Նիկ Պոուպը ձեռքերի վիրահատության պատճառով բաց կթողնի մրցաշրջանի վերջին խաղը՝ «Չելսիի» դեմ։
31 ամյա Պոուպը չկար այն 25 ֆուտբոլիստների թվում, որոնք հրավիրվել էին Անգլիայի հավաքական Մալթայի և Հյուսիսային Չեռնոգորիայի դեմ խաղերի համար:
Պարզվում է՝ դա կապված է Նիկի ունեցած առողջական խնդիրների հետ, ում «Նյուքասլը» որոշել է ուղարկել վիրահատության՝ չսպասելով սեզոնի ավարտին, հայտնում է The Independent-ը։
Անցյալ ամառ 10 միլիոն ֆունտով «Բերնլիից» գնված Պոուպը մեծ դեր ունեցավ Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու գործում: Պրեմիեր լիգայում միայն «Մանչեսթեր Սիթին» է ավելի քիչ գոլ բաց թողել (31), քան «կաչաղակները» (32):
Սպասվում է, որ Պոուպը լիովին կվերականգնվի նախամրցաշրջանի սկզբին: