«Նիցցան» համաձայնության է եկել «Արսենալի» վինգեր Նիկոլյա Պեպեի վարձակալության պայմանների շուրջ մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը։
Երեք տարի առաջ «Լիլից» 72 մլն ֆունտով գնված Պեպեն շարունակում է մնալ «Արսենալի» երբևէ ամենաթանկ ձեռքբերումը:
Այնուամենայնիվ, Նիկոլյան բացարձակապես ձախողվեց անցած մրցաշրջանում՝ անցկացնելով ընդամենը հինգ հանդիպում «զինագործների» մեկնարկային կազմում:
Ամբողջ ամառ «Արսենալը» հնարավորություն էր փնտրում ազատվելու Պեպեից և հիմա վերջապես գտավ այն։ Ինչպես հայտնում է Sky Sports-ը, 27-ամյա իվուարցին մեկնում է «Նիցցա»:
Վարձակալության պայմանագիրը երկու ակումբների միջև չի ներառում գնման տարբերակը, ինչը նշանակում է, որ հաջորդ ամառ «Արսենալը» ևս մեկ անգամ պետք է գլուխ հանի, թե ինչ անել Պեպեի հետ:
Նիկոլյայի վերադարձը Ֆրանսիա կհաստատվի առաջիկա 48 ժամվա ընթացքում։