«Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Էրիկ Տեն Հագը զգուշացրել է իր թիմին, որ նրանք չեն կարողանա նվաճել ոչ մի տիտղոս, եթե դասեր չքաղեն «Արսենալից» կրած պարտությունից:
«Յունայթեդը» կիրակի օրը Էմիրեյթսում պարտվեց 3-2 հաշվով՝ չդիմանալով «Արսենալի» վերջին րոպեների ճնշմանը:
Տեն Հագը վրդովված է պարտությունից և պահանջում է, որ իր խաղացողները ազատվեն պաշտպանության սխալներից և ընդհանրապես փոխեն իրենց մտածելակերպը:
«Գուցե մի երկու ժամից հասկանանք, որ լավ դիրքերում ենք, լավ ենք զարգանում, մեր գործերը լավ են գնում։»
«Բայց այս պահին ես հիասթափված եմ, և ես նաև սա ասացի խաղացողներից «Եթե ցանկանում եք նվաճել տիտղոսներ, պետք է փոխեք մեր մտածելակերպը, քանի որ բարձր մակարդակի խաղում թույլ տվեցիք երեք այդպիսի մեծ սխալ, և դա աններելի է»։
«Հատկապես վերջին գոլի ժամանակ, պետք է կարողանալ զգալ խաղը, այդ պահին միավորը մեզ համար առավելագույնն էր»:
«Այդ պահին դու պետք է բավարարվես մեկ միավորով և մրցակցիդ շանսեր չտաս: Հակառակ դեպքում, դու չես կարողանա տիտղոսներ նվաճել»:
«Մենք տախտակի պես ընկանք, երբ գոլեր բաց թողեցինք: Նրանցից երկուսը սկսեցին անկյունայինից, մենք սխալներ թույլ տվեցինք և կարգապահություն չցուցաբերեցինք մեր սահմանած կանոնների համաձայն: Իսկ եթե այդպես ես խաղում, ապա դու գոլեր բաց կթողնես»,- Տեն Հագին է մեջբերել Evening Standard-ը։