«Նյուքասլը» բանակցություններ է սկսել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիին ձեռք բերելու համար, ով ցանկություն է հայտնել լքել Անգլիայի 20-ակի չեմպիոններին:
Ինչպես հաղորդում է ESPN-ը, «կաչաղակների» ղեկավար Մայք Էշլին, ում պատկանում է «SportsDirect» ընկերությունը, նախնական բանակցություններ է վարում, սակայն դեռ պաշտոնական առաջարկ չի արել «Յունայթեդին»:
-«Նյուքասլը» Ուեյն Ռունիին տեսնում է որպես իր իդեալական ֆուտբոլիստի: Նա հիանալի կենտրոնական հարձակվող է, ում սիրում են երկրպագուները: Արդեն բանակցություններ կան ակումբի և ֆուտբոլիստի գործակալի միջև, սակայն ակումբներն այս հարցով դեռ չեն բանակցել,- հաղորդել է SportsDirect-ի ներսի աղբյուրը: