«Նյուքասլը» 1922 թվականից ի վեր առաջին անգամ տարավ իր երրորդ անընդմեջ հաղթանակը «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ՝ այս անգամ հաղթելով 1-0 հաշվով Անտոնի Գորդանի գոլի շնորհիվ։
«Կաչաղակների» մեկնարկային կազմը չէր փոխվել Չեմպիոնների լիգայում «ՊՍԺ»-ի հետ հանդիպման համեմատ։
«Գալաթասարայի» դեմ ոչ-ոքիի համեմատ, Դիեգո Դալոտը, Կոբի Մայնոն, Մարկուս Ռաշֆորդը և Անտոնի Մարսյալը վերադարձան «կարմիր սատանաների» մեկնարկային կազմ՝ փոխարինելով Վիկտոր Լինդելոֆին, Սոֆյան Ամրաբատին, Անտոնիին և Ռասմուս Հոյլունդին։
«Նյուքասլ» 1 – 0 «Մանչեսթեր Յունայթեդ»
Գոլեր՝ Գորդան
Դեղին՝ Ժոելինտոն – Մագուայր, Անտոնի