«Նյուքասլը» ցանկանում է ձեռք բերել «Էվերթոնի» կիսապաշտպան Ամադու Օնանային:
Այս պահին «Նյուքասլը» կիսապաշտպանների պակաս է զգում, քանի որ Սանդրո Տոնալին որակազրկված է, իսկ Ժոելինտոնը պատրաստվում է վիրահատության և չի կարողանա խաղալ մրցաշրջանի մնացած հատվածում։
Իրավիճակը բարդացնում է Բրունո Գիմարայնսի ապագայի վերաբերյալ առաջացած անորոշությունները, ով իր պայմանագրում ունի 100 միլիոն ֆունտ ստեռլինգ ազատման կետ, և ում «կաչաղակները» կարող են վաճառել ֆինանսական ֆեյր-փլեյի խնդիրները լուծելու համար:
«Նյուքասլը» նախկինում հետաքրքրված էր «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսի ծառայություններով, սակայն «Սիթին» շատ մեծ գումարներ է պահանջում նրան բաց թողնելու համար, և Սենթ Ջեյմս Պարկը ներկայացնող ակումբն այժմ կենտրոնացած է Օնանայի տրանսֆերի վրա:
2022 թվականի ամռանը Օնանան «Էվերթոնի» վրա արժեցավ 33 միլիոն ֆունտ ստեելինգ։ Ամադուն առանցքային դեր է խաղում Շոն Դայչի թիմում, որը պայքարում է գոյատևման համար՝ չնայած մերսիսայդյան ակումբի նկատմամբ կիրառված պատժամիջոցներին ՖՖՓ-ի կանոնների խախտման համար:
Դայչը, բնականաբար, չի ցանկանում կորցնել Օնանային, սակայն ֆինանսական խնդիրները խոցելի են դարձնում ակումբին:
The Telegraph-ը հավելում է, որ Օնանան, ում ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը», իրեն հարմարավետ չի զգում «Էվերթոնում» և պատրաստ է տեղափոխվել կարգով ավելի բարձր ակումբ: