«Նյուքասլը» մոտ է Amazon Prime-ի հետ շահութաբեր գործարքի կնքմանը՝ «Ամեն ինչ կամ ոչինչ» վավերագրական ֆիլմը նկարահանելու համար:
Նախկինում «Ամեն ինչ կամ ոչինչ» բազմասերիանոց կինոնկարը եղել են «Մանչեսթեր Սիթիի» (2018), «Տոտտենհեմի» (2020 թ.) և «Արսենալի» (2022) մասին:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, «Նյուքասլը» Amazon-ից կստանա ավելի քան 10 մլն ֆունտ ստեռլինգ չորս դրվագների համար, որոնք կցուցադրվեն օգոստոսին՝ նոր սեզոնի մեկնարկից առաջ:
Ակնկալվում է, որ այս շարքերը կկենտրոնանան «Նյուքասլի» սեփականատիրոջ փոփոխության, ակումբի 24 տարվա մեջ առաջին անգամ գավաթի եզրափակիչ հասնելու և Չեմպիոնների լիգայի որակավորման համար պայքարի վրա: