«Նյուքասլը» կրկնեց Պրեմիեր լիգայում իր պատմության ամենամեծ հաշվով հաղթանակը՝ 0-8 հաշվով հաղթելով «Շեֆիլդ Յունայթեդին»:
Շեֆիլդ կատարած ուղևորությունը որոշ անհանգստություն առաջացրեց «Նյուքասլի» երկրպագուների շրջանում, քանի որ շաբաթվա կեսին Էդդի Հաուի թիմը անցկացրեց Չեմպիոնների լիգայի ամենադժվար հանդիպումը՝ պայքարելով «Միլանի» գրոհների դեմ։
Կարծես հոգնածություն չունենալով՝ «Նյուքասլը» ուղղակի չնկատեց Պրեմիեր լիգայի նորեկներին, իսկ «կաչաղակների» բոլոր ութ գոլերը խփվեցին ութ տարբեր խաղացողներ:
«Նյուքասլի» կազմում գոլերի հեղինակներ դարձան՝ Շոն Լոնգստաֆը, Դեն Բյորնը, Սվեն Բոտմանը, Հարի Ուիլսոնը, Անտոնի Գորդանը, Միգել Ալմիրոնը, Բրունո Գիմարայնսը և Ալեքսանդր Իսակը: Իսկ Կիրան Տրիպիեն իր անվան դիմաց գրանցեց գոլային փոխանցումների հետտրիկ:
Ինչպես նշում է Sky Sports-ը, սա «Նյուքասլի» ամենախոշոր արտագնա հաղթանակն է Անգլիայի առաջնություններում և «կաչաղակների» ամենամեծ հաղթանակի կրկնությունն ԱՊԼ-ում:
«Նյուքասլը» դարձավ նաև Պրեմիեր լիգայի մեկ խաղում գոլ խփած ամենատարբեր խաղացողներով թիմը:
Իսկ «Շեֆիլդ Յունայթեդը» կրեց իր 134 ամյա պատմության մեջ ամենամեծ տնային պարտությունը: