«Նյուքասլ Յունայթեդը» պատրաստվում է 9 մլն ֆունտի առաջարկ անել «Այաքսի» ավագ Սիմ Դե Յոնգին գնելու համար:
23-ամյա Դե Յոնգը ունիվերսալ ֆուտբոլիստ է և կարող է խաղալ ինչպես կիսապաշտպանությունում, այնպես էլ հարձակման գծում: Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը Հոլանդիայի առաջնությունում մասնակցել է 18 խաղի և դարձել 7 գոլի հեղինակ:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Դե Յոնգի միջոցով «կաչաղակների» մարզիչ Ալան Պարդյուն ցանկանում է ցույց տալ իր ֆուտբոլիստներին, որ ակումբը մեծ նպատակներ ունի և կարող է գումարներ ծախսել բարձրակարգ ֆուտբոլիստներ գնելու համար:
Հոլանդիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը երկու խաղում երեք գնդակ է ուղարկել «Մանչեսթեր Սիթիի» դարպասը: Պարդյուն կարծում է, որ Դե Յոնգը կարող է հիանալի համագործակցել Յոհան Կաբայեի հետ: