«Նյուքասլը» պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը դարպասապահ Լորիս Կարիուսի հետ։
Կարիուսը «Նյուքասլին» միացել է այս սեպտեմբերին՝ ստորագրելով կարճաժամկետ պայմանագիր մինչև հունվար։ «Կաչաղակները» բերեցին Լորիսին՝ փոխարինելու իրենց պահեստային դարպասապահ Կարլ Դարլոուին, ով մարզման ժամանակ կոճի վնասվածք ստացավ:
Չնայած Կարիուսը դեռևս չի կատարել իր դեբյուտը «Նյուքասլում», իսկ Դարլոուն վերադարձել է անցյալ ամիս, «կաչաղակների» գլխավոր մարզիչ Էդդի Հաուն շատ գոհ է «Լիվերպուլի» նախկին դարպասապահից:
Հաուն կարծում է, որ Կարիուսը զգալիորեն բարելավվել է մարզումների միջոցով և դրական ազդեցություն է թողնում հանդերձարանի վրա, ուստի «Նյուքասլն» այժմ ձգտում է երկարաձգել պայմանագիրը 29 ամյա գերմանացու հետ, հայտնում է Newcastle World-ը: