«Նյուքասլը» պատրաստ է առաջարկնել լսել թիմի հարձակվող Պապիս Դեմբա Սիսեի համար: Այս մասին հաղորդում է Daliy Mirror-ը:
Երեկ հայտնի դարձավ, որ Սիսեն հրաժարվել է «կաչաղակների» հետ մեկնել Պորտուգալիա: Սիսեն իր կրոնական համոզմունքների պատճառով չի ցանկանում հագնել ակումբի նոր հովանավոր Wonga ընկերության մարզաշապիկը:
Աղբյուրի հաղորդմամբ, կողմերից ոչ մեկը չի ցանկանում զիջման գնալ, իսկ նրանց հարաբերությունը կարելի է անվանել «ամբողջովին քանդված»: Սպասվում է, որ չնայած հարձակվողի պակասին, «Նյուքասլը» կվաճառի 28-ամյա սենեգալցուն:
Ավելացնենք, որ «կաչաղակները» Սիսեին «Ֆրայբուրգից» գնել են 9 մլն ֆունտով: Այդ պահից նա դարձել է 21 գոլի հեղինակ, ինչը նրա տրանսֆերային արժեքը հասցրել է 15 մլն ֆունտի: