Համաձայն Daily Mail-ի, «Նյուքասլը» պատրաստվում է համալրել իր շարքերը «Մարսելի» ֆրանսիացի հարձակվող Անդրե-Պիեռ Ժինյակով:
Վերջերս 27-ամյա հարձակվողը հայտնվել էր «Էվերթոնի», «Արսենալի» և անգամ «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում: 2011 թվականին Ժինյակը մոտ էր «Ֆուլհեմ» տեղափոխվելուն, սակայն այն ժամանակ «Մարսելը» որոշեց պահել խաղացողին:
Ինչպես հայտնի է, «Նյուքասլում» ֆուտբոլիստներին ընտրելու քաղաքականության համար պատասխանատու է Գրեմ Կարը, ով վերջերս է վերապատրաստվել Ֆրանսիայում: Նա լավ գիտի Անդրե-Պիեռի որակների մասին, և «կաչաղակներն» արդեն պատրաստում են ֆուտբոլիստի համար 12 մլն ֆունտ առաջարկել:
Հավելենք, որ անցած մրցաշրջանում Ժինյակը 37 խաղ է անցկացրել և դարձել է 18 գոլի հեղինակ: «Սեյնտ Ջեյմս Պարկում» հավատում են, որ հարձակվողը կպահի այս արդյունավետությունը Պրեմիեր Լիգայում և կուժեղացնի Ալան Պարդյուի հարձակման գիծը: