«Նյուքասլը» ցանկանում է վաճառել եզրային հարձակվող Ալան Սեն-Մաքսիմենին, որպեսզի ձեռք բերի «Լեսթերի» ֆուտբոլիստ Հարվի Բարնսին:
«Նյուքասլը» Բարնսի համար մղվող պայքարի ֆավորիտն է համարվում և, ըստ The Telegraph-ի, արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները Անգլիայի հավաքականի 25 ամյա ֆուտբոլիստի հետ:
Զուգահեռաբար, «Նյուքասլը» գնորդ է փնտրում Սեն-Մաքսիմենի համար, ով նախորդ մրցաշրջանում ԱՊԼ—ի շրջանակներում անցկացրել է ընդամենը 12 հանդիպում:
Սեն-Մաքսիմենի պայմանագրի ավարտին մնացել է երեք տարի, և «Նյուքասլը» ցանկանում է 26 ամյա ֆրանսիացու դիմաց ստանալ մոտ 40 միլիոն ֆունտ:
Սեն-Մաքսիմենի նկատմամբ հետաքրքրություն կա եվրոպական մի շարք ակումբներից։ Բացի այդ, Սաուդյան Լիգայի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել Ալանի գործակալների հետ։
«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդդի Հաուն կցանկանար պահպանել Սեն-Մաքսիմենին, սակայն ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները Սենթ Ջեյմս Պարկը ներկայացնող ակումբին ստիպում են հավասարակշռություն ստեղծել գնման և վաճառքի միջև: