«Նյուքասլի» նոր սպորտային տնօրեն Ջո Քինեյրը իր տրանսֆերային նպատակների մեջ ներառել է «Բլեքպուլի» կիսապաշտպան Թոմ Ինսին:
Ինչպես հայտնի է, «Նյուքասլ» վերադարձած Քինեյրը պատասխանատու է ակումբի տրանսֆերային քաղաքականության համար: The Journal-ի համաձայն, «կաչաղակները» մտադիր են մրցակցել «Քարդիֆի», «Կրիստալ Փելեսի» և «Լիվերպուլի» հետ Ինսի համար մրղվող պայքարում, ով գնահատվում է 5 մլն ֆունտ:
Բացի այդ, Քինեյրը ցանկանում է «Սեյնտ Ջեյմս Պարկում» տեսնել «Աստոն Վիլլայի» հարձակվող Դարեն Բենթին և «Վեստ Հեմի» պաշտպան Ջեյմս Թոմքինսին: Մնում է միայն հասկանալ, թե ինչ են մտածում այս ամենի հետ կապված «Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն և գլխավոր սկաուտ Գրեմ Կարը: Պարդյուն մամուլում դեռևս ոչ մի մեկնաբանություն չի տվել, քանի որ արձակուրդում է գտնվում: