«Նյուքասլը» համաձայնության է եկել «Սաութհեմպտոնի» հետ՝ պաշտպան Տինո Լիվրամենտոյի տրանսֆերի շուրջ:
«Նյուքասլը» հունիսից բանակցություններ է վարում «Սաութհեմպտոնի» հետ Լիվրամենտոյին ձեռք բերելու համար, և մի քանի անգամ թվում էր, որ գործարքը փլուզման եզրին է:
«Սաութհեմպտոնը» բավականին բարձր գին է սահմանել Լիվրամենտոյի համար, քանի որ նրանցից պահանջվում է մաքուր շահույթի 40 տոկոսը կիսել Տինոյի նախկին ակումբ «Չելսիի» հետ:
Այնուամենայնիվ, փոխզիջում հաջողվեց ձեռք բերել, և «սրբերը» համաձայնել են Լիվրամենտոյին 40 միլիոն ֆունտ ստերլինգով ուղարկել «Նյուքասլ», հայտնում է The Athletic-ը:
Լիվրամենտոն ներկայացնում է «Սաութհեմպտոնը»՝ 2021 թվականի ամռանը «Չելսիից» 5 միլիոն ֆունտով տեղափոխվելուց հետո: Տինոն ծնկի խաչաձև կապանների վնասվածք ստացավ 2022 թվականի ապրիլին, որից հետո 392 օր բացակայեց խաղադաշտից:
20 ամյա անգլիացին խոստանում է լինել «Նյուքասլի» երրորդ խոշոր ձեռքբերումը այս տրանսֆերային պատուհանում՝ կիսապաշտպան Սանդրո Տոնալիից և եզրային հարձակվող Հարվի Բարնսից հետո: