«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Հարի Մագուայռի ծառայություններով հետաքրքրված են «Նյուքասլը» և «Վեստ Հեմը»:
Այս մրցաշրջանում Մագուայռը դուրս է մնացել «Յունայթեդի» մեկնարկային կազմից՝ զիջելով իր տեղը Լիսանդրո Մարտինեսին և Ռաֆայել Վարանին: Հարիի դիրքում հասցրեց խաղալ անգամ ձախ պաշտպան Լյուկ Շոուն։
Իսկ TEAMtalk-ը իր բացառիկ հոդվածում պնդում է, որ աշխարհի ամենաթանկ պաշտպանը հասանելի կլինի տրանսֆերի համար առաջիկա ամռանը: Ակումբն արդեն հայտնել է խաղացողին, որ նա կարող է հեռանալ ակումբից:
«Կարմիր սատանաները» հասկանում են, որ կարող են պահանջել միայն 80 միլիոն ֆունտ ստեռլինգի մի մասը, ինչքան Մագուայեռի համար վճարել էին «Լեսթերից» տեղափոխվելու համար 2019 թվականին, և նույնիսկ պատրաստ են դիտարկել գործուղման տարբերակը, գնելու պարտավորությամբ:
Մագուայռի գործուղումը իրատեսական է թվում, քանի որ 30 ամյա անգլիացի ֆուտբոլիստը շաբաթական 200,000 ֆունտ է վաստակում, ինչը յուրաքանչյուր ակումբ չի կարող իրեն թույլ տալ:
«Նյուքասլը» և «Վեսը Հեմը» հետքրքրվում են Մագուայռի իրավիճակով: Այնուամենայնիվ, «մուրճերը» նախ պետք է լուծեն Պրեմիեր լիգայում իրենց մնալու հարցը՝ նախքան ձեռքբերումների մասին մտածելը:
Հավելում ենք, որ The Sun-ի տաբլոիդը «ՊՍԺ»-ին անվանում է Մագուայռի ևս մեկ հավակնորդ։