«Նյուքասլի» կիսապաշտպան Մեհդի Աբեյդը հաջորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես կգա հունական «Պանատինայկոսում»:
20-ամյա ալժիրցին «Սեյնտ Ջեյմս Պարկ» է տեղափոխվել դեռևս 2011թ-ի ամռանը, սակայն այդպես էլ հիմնական կազմի խաղացող չի դարձել: Առավելագույնը, որ Աբեյդը ստացավ «Նյուքասլում»` գավաթների խաղարկություններում հանդես գալն էր:
Որպեսզի Մեհդին խաղային որևէ փորձով ապահովվեր, «կաչաղակներն» անցած մրցաշրջանում նրան վարձավճարով ուղարկեցին շոտլանդական «Սեյնտ-Ջոնստոն»: Այժմ ֆուտբոլիստը պետք է ուժերը չափի Հունաստանում:
«Պանատինայկոսն» արդեն պաշտոնապես հայտարարել է, որ մեկ տարի ժամկետով վարձակալել է «Նյուքասլի» և Ալժիրի հավաքականի ֆուտբոլիստ Մեհդի Աբեյդին: