Պրեմիեր Լիգայի 28-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր 11-րդ հորիզոնականում գտնվող «Նյուքասլ Յունայթեդին»:
«Կարմիր սատանաները» միայն հանդիպման նախավերջին րոպեին կարողացան հաղթանակ կորզել «կաչաղակներից»: Գոլն էլ իր անվան դիմաց գրանցեց Էշլի Յանգը:
Այս հաղթանակից հետո «Յունայթեդը»՝ վաստակած 53 միավորով կպահպանի տեղը լավագույն քառյակում:
Գոլ. Յանգ՝ 89ր: