Այսօր կայացավ Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրից հետաձգված հերթական խաղը, որտեղ «Նյուքասլ Յունայթեդը» հյուրընկալել էր 6-րդ հորիզոնականում գտնվող «Էվերթոնին»:
Ռոբերտո Մարտինեսի սաներն առանց որևէ դժվարության այս խաղից վաստակեցին 3 միավոր: Մերսիսայդյան ակումբը երեք անպատասխան գնդակ ուղարկեց «կաչաղակների» դարպասը: Գոլերի հեղինակ դարձան Ռոս Բարքլին, Ռոմելու Լուկակուն և Լեոն Օսմանը::
«Էվերթոնը» հաղթեց 0:3 հաշվով և մրցաշարային աղյուսակում բարձրացավ 5-րդ հորիզոնական:
Գոլեր. Բարքլի՝ 22ր, Լուկակու՝ 53ր, Օսման՝ 87ր: