Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր 9-րդ հորիզոնականում գտնվող «Նյուքասլ Յունայթեդին»:
Դևիդ Մոյեսի սաները ջախջախիչ հաղթանակ տարան «կաչաղակների» նկատմամբ: Դուբլի հեղինակ դարձավ Խուան Մատան, մեկական անգամ էլ դաշտի տերերի դարպասը գրավեցին Խավիեր Էրնանդեսը և Ադնան Յանուզայը:
«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց 0:4 հաշվով և վաստակած 57 միավորով, բարձրացավ 6-րդ հորիզոնական:
Գոլեր. Մատա՝ 39ր, 50ր, Էրնանդես՝ 65ր, Յանուզայ՝ 90ր: