Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրի մեկնարկը տրվեց Նյուքասլ քաղաքի «Սեյնտ Ջեյմս Պարկ» մարզադաշտում, ուր Ալան Պարդյուի սաները հյուրընկալել էին «Լիվերպուլին»:
«Կաչաղակները» ովքեր Լիգայի գավաթի խաղարկությունից դուրս թողեցին «Մանչեսթեր Սիթիին», իսկ Պրեմիեր Լիգայի նախորդ տուրում հաղթեցին «Տոտտենհեմին», հաղթանակի հասանա նաև «կարմիրների» նկատմամբ: Հանդիպման միակ և «Նյուքասլի» համար հաղթական գնդակը 73-րդ րոպեին խփեց երիտասարդ Այոս Պերեսը:
Այս հաղթանակից հետո «Նյուքասլը»՝ վաստակած 13 միավորով բարձրացավ 9-րդ հորիզոնական:
Գոլ. Պերես՝ 73ր: