Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրի բացումը տեղի ունեցավ «Սեյնտ Ջեյմս Պարկ» մարզադաշտում: Ընթացիկ առաջնության առաջին հատվածը ձախողած «Նյուքասլ Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունեց գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»:
Մանչինիի սաները վստահ խաղ անցկացրին՝ հաղթելով 1:3 հաշվով:
Խաղի հաշիը բացվեց 10-րդ րոպեին: Սամիր Նասրիի փոխանցումից հետո աչքի ընկավ Սերխիո Ագուերոն՝ 0:1: Առաջին խաղակեսի վերջնամասում Դավիդ Սիլվայի փոխանցումից հետո Խավի Գարսիան կրկնապատկեց հաշիվը՝ 0:2:
Սակայն «կաչաղակները» չհանձնվեցին և երկորդ խաղակեսի 51-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատված էր: Գոլն էլ իր հաշվին գրանցեց «Նյուքասլի» ռմբարկու Դեմբա Բան՝ 1:2:
78-րդ րոպեին «Սիթին» վերականգնեց 2 գնդակի առավելությունը: Գեղեցիկ կազմակերպված կոմբինացիայից հետո Յայա Տուրեն գնդակը ուղարկեց Կրուլի պաշտպանած դարպասը՝ 1:3:
Գոլեր. Ագուերո՝ 10ր, Գարսիա՝ 39ր, Բա՝ 51ր, Յ. Տուրե՝ 78ր