Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվել էր նախավերջին հորիզոնականում գտնվող «Նյուքասլ Յունայթեդին»։
«Սեյնտ Ջեյմս Պարկում» անակնկալ հաշիվ գրանցվեց։ Դաշտի տերերը հաղթանակի հասան Յուրգեն Կլոպի թիմի նկատմամբ։ Ինքնագոլով աչքի ընկավ Մարտին Շկրտելը, իսկ երկրորդ գոլը խփեց Ջորջինո Վեյնալդումը։
Այս հաղթանակից հետո «կաչաղակները»՝ վաստակած 13 միավորով բարձրացան 18-րդ հորիզոնական։
Գոլեր․ Շկրտել՝ 69ր (ինքն․), Վեյնալդում՝ 90ր։