«Նոթինգհեմ Ֆորեսթը» համաձայնվել է 44,5 միլիոն ֆունտ ստեռլինգով ձեռք բերել «Գայլերի» կիսապաշտպան Մորգան Գիբս-Ուայթին:
Այդ գումարը, ըստ Sky Sports-ի, ներառում է 9,5 մլն ֆունտ ստեռլինգ բոնուսներ, որոնք կախված են Գիբս-Ուայթի խաղից և արդյոք Ֆորեսթին կհաջողվի մնալ Պրեմիեր լիգայում:
Առաջիկա 24 ժամվա ընթացքում 22-ամյա անգլիացին պետք է բուժզննում անցնի, որից հետո պայմանագիր կկնքի «անտառապահների» հետ։
Ֆորեստի գլխավոր մարզիչ Սթիվ Կուպերը գիտի Գիբս-Ուայթին «Սուոնսիում» միասին աշխատելուց և Մորգանին համարում է իր թիվ մեկ նպատակը՝ կիսապաշտպանությունը ուժեղացնելու համար: