«Նոթինգհեմ Ֆորեսթը» անսպասելիորեն նոր պայմանագիր է կնքել իր գլխավոր մարզիչ Սթիվ Կուպերի հետ։
Անակնկալն այն է, որ նախորդ երկուշաբթի «անտառապահները» 4-0 հաշվով ջախջախվեցին «Լեսթերից»՝ իջնելով Պրեմիեր լիգայի վերջին հորիզոնական, իսկ մամուլում լուրեր էին շրջանառվում Կուպերի մոտալուտ հեռացման մասին:
Հաղորդվում է նաև, որ «Լիվերպուլի», «Չելսիի», «Նյուքասլի» և «Էվերթոնի» նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը Սթիվին ամենահավանական փոխարինողն է:
Սակայն «անտառապահները» ոչ միայն չհեռացրեցին աշխատանքից Կուպերին, այլև նոր պայմանագիր կնքեցին։ 42-ամյա ուելսցու ապագան այժմ կապված է City Ground-ի հետ մինչև 2025 թվականը:
«Այժմ մեզ համար կարևոր է, որ մեր կենտրոնացումը լինի բացառապես ֆուտբոլի վրա: Որպես թիմ, մենք բոլորս կենտրոնացած ենք և կանենք ամեն ինչ, որպեսզի թիմին օգնենք բարձրանալ մրցաշարային աղյուսակում և ևս մեկ անգամ ցուցադրել այն որակները, որոնք մեզ բերել են Պրեմիեր լիգա: », – ասված է հայտարարության մեջ: