• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սթիվ Կուպերը հեռացված է աշխատանքից

«Նոթինգհեմ Ֆորեստը» պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզիչ Սթիվ Կուպերից բաժանվելու մասին։

44 ամյա Կուպերը մարզում է «Ֆորեստը» 2021 թվականի սեպտեմբերից՝ բարձրացնելով թիմը Չեմպիոնշիփից իր առաջին իսկ մրցաշրջանում:

Ուելսցի մասնագետի գլխավորությամբ «Ֆորեստը» անցկացրել է 55 հանդիպում Պրեմիեր լիգայում, որտեղ ներկայումս զբաղեցնում է 17-րդ տեղը։

Ակումբի սեփականատեր Էվանգելոս Մարինակիսը որոշել է աշխատանքից հեռացնել Կուպերին՝ անբավարար արդյունքների պատճառով։ «Անտառապահները» հաղթել են Պրեմիեր լիգայի իրենց վերջին 13 խաղերից միայն մեկում:

Սպասվում է, որ «Վուլվերհեմպտոնի» և «Տոտտենհեմի» նախկին մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուն շուտով կզբաղեցնի Կուպերի տեղը։