«Նոթինգհեմ Ֆորեսթը» շարունակել է իր տպավորիչ տրանսֆերային արշավը՝ ձեռք բերելով «Ատալանտայի» կիսապաշտպան Ռեմո Ֆրեյլերին:
Ֆրեյլերը խաղացել է «Ատալանտայում» 2016 թվականի հունվարին Լյուցեռնից տեղափոխվելուց հետո: Այս ընթացքում Ռեմոն անցկացրել է 202 հանդիպում, այդ թվում՝ 21-ը՝ Չեմպիոնների լիգայում:
30-ամյա կիսապաշտպանը նաև Շվեյցարիայի հավաքականի հետ ԱԱ-2018-ին և Եվրո-2020-ին մասնակցելու փորձ ունի, որի կազմում անցկացրել է 46 հանդիպում։
Հավելենք, որ Ֆրեյլերի տրանսֆերը գնահատվում է 9 մլն եվրո (7,6 մլն ֆունտ):