• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Նորվեգիայի հավաքականի պաշտպանը զննում է անցնում «Լիվերպուլում»

Վեգարդ ՖորրենՆորվեգիայի ազգային հավաքականի և «Մոլդեի» կենտրոնական պաշտպան Վեգարդ Ֆորրենը մեկշաբաթյա զննում կանցնի «Լիվերպուլում»:

24-ամյա Ֆորրենը երկուշաբթի մեկնել է մառախլապատ Ալբիոն, իսկ այսօր արդեն կանցկացնի իր առաջին մարզումը Բրենդան Ռոջերսի թիմի հետ: Այս մասին հայտնում է BBC-ն:

Շաբաթվա ընթացքում «մերսիսայդցիներն» արդեն որոշում կկայացնեն` սկսել բանակցությունները «Մոլդեի» հետ Ֆորրենին գնելու համար թե ոչ: Նորվեգացու տրանսֆերը գնահատվում է 4 մլն ֆունտ:

 
Հայտնի է, որ Վեգարդի ծառայություններով հետաքրքրված են նաև «Սաութհեմպտոնն» ու «Ռեդինգը»: Ավելի վաղ նրանով հետաքրքրվում էր նաև «Էվերթոնը»:

Ըստ աղբյուրի` Բրենդան Ռոջերսը փնտրում է կենտրոնական պաշտպանի, որպեսզի իր խաղացող Սեբաստյան Քոաթեսին վարձավճարով հանձնի այլ ակումբի խաղային պրակտիկա ձեռք բերելու նպատակով:

Հետաքրքիր փաստեր