«Նորվիչը» համաձայնեցրել է «Սելթիկի» հարձակվող Գարի Հուպերի տրանսֆերային արժեքը: Այս մասին հայտնում է Sky Sports-ը:
Դեռ մի քանի օր առաջ 25-ամյա հարձակվողի համար պայքարում ֆավորիտ էր համարվում «Քուինս Պարկ Ռեյնջերսը», որը պետք է Չեմպիոնշիփում հանդես գա: Սակայն, ամենայն հավանականությամբ, «Նորվիչն» ավելի արագ է գործել:
Աղբյուրի համաձայն, «Նորվիչը» համաձայնության է եկել Գարիի տրանսֆերային արժեքի համար, և արդեն այսօր ֆուտբոլիստը կժամանի ակումբի մարզաբազա, որտեղ պետք է բուժզննում անցնի և նոր պայմանագիր ստորագրի:
Հավելենք, որ Հուպերը, ով անցած մրցաշրջանում 31 գոլ է խփել, կարող էր հայտնվել «Քերոու Ռոադում» դեռևս ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, սակայն այն ժամանակ գործարքը ձախողվեց: