«Նորվիչը» մերժել է ավստրալիական «Մելբուռն Հարտ» ակումբի առաջարկը հարձակվող Գրանտ Հոլթի վերաբերյալ: Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը:
Աղբյուրի հաղորդմամբ, անգլիական ակումբը դժգոհ է մնացել առաջարկվող գումարից: Ամենայն հավանականությամբ, դա բավականին քիչ էր պահանջվող 2 մլն ֆունտից:
Անձամբ Հոլթը պատրաստ է տեղափոխվել Ավստրալիա, սակայն տրանսֆերը քիչ հավանական է թվում: Ամեն ինչ կարող է փոխվել, եթե «Նորվիչը» ավելի շահավետ առաջարկ ստանա:
Ավելացնենք, որ Գրանտի ծառայություններով Անգլիայում հետաքրքրվում են «Հալլը», «Սանդերլենդը» և «Աստոն Վիլլան»: