«Նորվիչը»՝ հաջող վարձակալությամբ հանդես գալուց հետո, «Լացիոյից» գնեց Խավիեր Գարիդոյի տրանսֆերային իրավունքները: Գործարքի արժեքը չի հրապարակվում:
Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա իսպանացին մասնակցել է 34 խաղի: «Նորվիչը» կիրակի օրը «Վեստ Բրոմվիչի» նկատմամբ տարած հաղթանակով (4:0) լուծեց Պրեմիեր Լիգայում մնալու խնդիրները:
Արդյունքում Խավիերը, ով նախկինում հանդես է եկել «Ռեալ Սոսեյդադում» և «Մանչեսթեր Սիթիում», 2 տարով համաձայնեցրեց պայմանագիրը «Նորվիչի» հետ: